Թուրքիան արդեն հետ է կանգնել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանին աջակցելուց 5 մարտի 2009 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Իրականում Թուրքիան արդեն հետ է կանգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանին աջակցելուց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների սկզբի փաստն ինքնին արդեն խոսում է այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդիրը հարաբերությունների կարգավորման օրակարգում չկա: «Այն, որ Հայաստանը երբեք չի հանձնի Ղարաբաղը սահմանի բացման փոխարեն, վաղուց արդեն բոլորին պարզ է: Իսկ Բաքվի հասցեին թուրք պաշտոնական անձանց հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան միշտ օժանդակելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում, ընդամենը հայտարարություններ են: Դրանք արվում են ոչ միայն Ադրբեջանի, այլեւ արտաքին օգտագործման համար: Մարտի 29-ին Թուրքիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցությունը պետք է ամրապնդի իր դիրքերը: Ներկայումս Թուրքիայում ընթանում է բիզնես-էլիտայի սերնդափոխություն, եւ այդ պայմաններում յուրաքանչյուր քաղաքական գործիչ ցանկանում է հայտնվել առավել ազգայնական, քան իր ընդդիմադիրը»,- ասել է Իսկանդարյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |