Քիմ Քարդաշյանն ապահարզանի դիմում է ներկայացրել![]() 20 փետրվարի 2021 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանn իր ամուսնու` հայտնի ռեփեր և պրոդյուսեր, Քանյե Ուեսթի հետ ապահարզանի դիմում է ներկայացրել։ Ամուսնական զույգի տարաձայնությունները սկսվեցին 2020-ի հուլիսին, երբ Ուեսթը որոշեց առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով։ Ընտրարշավի ժամանակ Ուեսթը հանդես եկավ հղիության արհեստական ընդհատման դեմ՝ Քարդաշյանը չսատարեց նրան այդ հարցում։ Այս ամուսնությունն առաջինն էր Ուեսթի, և երրորդը՝ Քիմ Քարդաշյանի համար։ Նշվում է, որ զույգը պայմանավորվել է երեխաների համատեղ խնամակալության մասին։ Ըստ TMZ պորտալի, ամուսիններից ոչ մեկը մտադիր չէ վիճարկել ամուսնական պայմանագրի կետերը։ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014թ։ Նրանք 4 երեխա են դաստիարակում։ Ըստ Forbes-ի, Քարդաշյանի կարողությունը գնահատվում է $780 մլն, Ուեսթինը՝ $1,3 մլրդ։ 2015-ին ամուսիններն այցելել էին Հայաստան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |