Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Մանուկյանն ասում է՝ ողբալի տնտեսական վիճակ է, «վարչակազմը դուրս պիտի շպրտվի»![]() 20 փետրվարի 2021 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով, Para Tv-ն։ Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 2018-ից հետո ՀՀ-ում միայն «ողբերգություն կա և մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ»: «Սա դառնում է կամաց-կամաց ոստիկանանկան պետություն։ Փակում են թղթակիցների ձայնը, բերանը։ Ձերբակալում են ամենամաքուր, ազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Ես որ իմացա Կարեն Բեքարյանին ձերբակալել են ուղղակի ցնցվեցի»,-հայտարարել է Մանուկյանը։ Նախկին պատգամավոր Բեքարյանը ձերբակալվել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք էջը վարելու կասկածով։ Նրա խոսքով՝ «ողբալի տնտեսական վիճակ է», սակայն այս վիճակից դուրս գալու համար պետք է «վարչակազմը դուրս շպրտվի»։ «Իսկ ինչ քայլեր պիտի կատարվեն, մենք ոչ միայն պիտի վերականգնենք այն ամենն, ինչ որ կորցրել ենք, այլ մենք իսկապես պիտի կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի 2-րդ և 3–րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էին Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Տեղեկություն կա, թե շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այն գլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմությունն ավելի վաղ որպես վարչապետի միասնական թեկնածու էր ներկայացրել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |