Արցախում որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվել են․ Ադրբեջանն արգելել է![]() 22 փետրվարի 2021 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով, տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության փետրվարի 22-ին ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքները: Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Փետրվարի 22-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |