Քոչարյանը՝ ընդդիմությանը․ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ պետությունը կրակելու իրավունք ունի22 փետրվարի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին, հայտարարել է, որ եթե մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են, ինչը նշանակում է, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հավելելով, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Պատգամավորն ասել է նաև, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն։ «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- նշել է նա: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ «Գնալու ենք Ա տարբերկավով, բայց պետք է պատրաստ լինենք նաև Բ ճանապարհին։ Բայց դրա համար պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ։ Մեզ պետք է վճռականություն, խելք, միասնություն։ Մեզ պետք է, որ այն մարդիկ, ովքեր կղեկավարեն պետությունը, լինեն ազնիվ ու պրոֆեսիոնալ»,- ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |