ԱԳ նախարար․ Արցախի մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում23 փետրվարի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում։ Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը և միայն քաղաքական բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որին և շարունակում է սատարել հայկական կողմը։ Նախարարը հավելել է նաև, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման վերսկսմանը, սակայն դրա համար նախ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ ադրբեջանական կողմից դա դեռևս նկատելի չէ։ «Դա է վկայում Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար մասի չկատարումը, մասնավորապես, գերիների հայրենադարձման համար խոչընդոտների ստեղծմանը»,- ասել է Այվազյանը։ Ըստ նրա՝ պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում տարածաշրջանային, ինչպես նաև խոշոր դերակատարների ուժերի վերադասավորումներ։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման և անվտանգության ապահովման գործում առանցքային նշանակություն ունի Ռուսաստանը։ Նշվել է նաև, որ տարածաշրջանային գործընթացներում ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի նկրտումները։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |