Ղարաբաղյան հարցում ոչ մի առաջընթաց էլ չկա 5 մարտի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հարավային Օսիայի օգոստոսյան պատերազմից եւ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո ոչ մի լուրջ առաջընթաց տեղի չի ունեցել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բավականաչափ ամուր է, որպեսզի չառաջանա ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գայթակղություն:«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն այդպիսի մակարդակի աշխատանքի մեթոդն են: Նրանք պետք է ժամանակ առ ժամանակ հայտարարություններ կատարեն, հրապարակեն որոշ սկզբունքներ, թեեւ հիմնախնդրի իսկական կարգավորման վրա դրանք ոչ մի ձեւով չեն ազդում: Բայց պետք է ցույց տալ, որ Մինսկի գործընթացը կենդանի է, որովհետեւ 2 տարի առաջ այն մեռած էր: Իսկ հիմա նախագահները հանդիպում են եւ դա շատ լավ է, որովհետեւ այն հակամարտություններում, որտեղ չկան նման հանդիպումներ, զինված ընդհարումներն առավել հնարավոր են»,- ընդգծել է Իսկանդարյանը: Դրա հետ մեկտեղ հայ քաղաքագետը որպես ոչնչի չպարտադրող հայտարարություններ օրինակ բերեց ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման գաղափարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |