Քոչարյանն ու ՀՀԿ-ն կոչ են անում կանգնել Զինված ուժերի կողքին![]() 25 փետրվարի 2021 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել տեր լինել պետությանը, կանգնել Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ «Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»,- ասվում է Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ ՀՀԿ ԳՄ-ն ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ»։ «Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի։ Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։ Կոչ ենք անում. Մեր անդամներին և համակիրներին այսօր՝ ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։ Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։ Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները և հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ՝ ԼՀԿ-ն ևս պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |