ՊՆ. Երևանում ռազմական ինքնաթիռներն ուսումնական-պլանային թռիչքներ են անում25 փետրվարի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ կան, քանի որ ընթանում են ուսումնական-պլանային թռիչքներն, դրանք պարբերական բնույթ ունեն ու կապված չեն փետրվարի 25-ի քաղաքական իրադարձությունների հետ, PanARMENIAN.Net ին ասացին Պաշտպանության նախարարությունից: Ավելի վաղ Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ են նկատվել, ՊՆ-ից ճշտում էինք՝ արդյոք որևէ կապ կա ռազմական ինքնաթիռների՝ մայրաքաղաքով թռչելու և քաղաքական իրադարձությունների հետ: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Մայրաքաղաքում գրեթե զուգահեռաբար և կողք կողքի հավաքվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |