Ընդդիմությունն ուզում է գիշերել Բաղրամյանում. Պողոտան բարիկադներով փակում են25 փետրվարի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Իշխանության հարցն ԱԺ-ում է լուծվելու, խորհրդարանի մոտ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով նաև, որ իրենց շտաբն այնտեղ է: Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել Բաղրամյան պողոտան երկու կողմից փակել բարիկադներով և պատրաստ լինեն գիշերն այդտեղ մնալուն: «Կմնանք, թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե պահը բաց թողնելը նշանակում է հայրենիքը կորցնել: Հանրահավաքի մասնակիցներին նախաձեռնողները տեղեկացրել են, որ ավելի ուշ վրաններ ու վառարաններ կբերվեն: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ խորհրդարանը շրջափակված է: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել է, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |