Պուտին․ Իրավիճակը ՀՀ-ում պիտի օրենքի շրջանակում կարգավորվի![]() 25 փետրվարի 2021 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին՝ քննարկելու ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով, ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել, ինչպես նաև պնդել, որ հարցը պիտի օրենքի շրջանակում կարգավորվի։ «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |