ՀՀ-ում կորոնավիրուսի 283 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 283 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 171,510-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 283-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3183-ը դեպք կա, այլ պատճառով՝ 813։

Ապաքինվել է ևս 181 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 163,165 է։ Փաստացի բուժվողների թիվը 4349 է։

Փետրվարի 25-ին 3947 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 720,629 թեստավորում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---