ԵԿՄ Քաջարանի խորհուրդ․ Ամբողջ կազմով բանակի կողքին ենք

ԵԿՄ Քաջարանի խորհուրդ․ Ամբողջ կազմով բանակի կողքին ենք

PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միության Քաջարանի խորհուրդը՝ ամբողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները, կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին ասվում է Քաջարանի Երկրապահ կամավորականների միության հայտարարությունում:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---