ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Միրզոյանը չի եկել![]() 26 փետրվարի 2021 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 11։00-ին, չի կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի եկել և չի բացել նիստը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, գրում է Aysor.am-ը։ «Նախորդ երկու անգամներն ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասել է Մարուքյանը։ Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։ Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |