Մարուքյանն ու ՀՀ նախագահը կհանդիպեն![]() 26 փետրվարի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 26-ին հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին։ «Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ, թե ինչ օրակարգ է լինելու», - ԱԺ-ում ասել է Մարուքյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 11։00-ին, չի կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի եկել և չի բացել նիստը։ «Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասել է Մարուքյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |