Մասկի Starlink-ը ՀՀ-ում արդեն նախապատվերներ է ընդունում![]() 26 փետրվարի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի ստեղծած արբանյակային ինտերնետ ծառայությունը՝ Starlink-ը, Հայաստանում արդեն նախապատվերներ է ընդունում, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը։ «$99-ով կարող եմ հենց հիմա բաժանորդագրվել Գյումրիում ծառայություն ստանալու համար»,- գրել է նա։ Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչների համար ապահովել ինտերնետի լայնաշերտ հասանելիություն։ Նախագծի գործնական իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 22-ին։ Դեռ 2019-ի հոկտեմբերին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն առաջին հաղորդագրությունն է գրել Twitter-ի իր միկրոբլոգում Starlink արբանյակային ցանցի օգնությամբ, որը նախատեսվում է օգտագործել արագ ինտերնետի գլոբալ բաժանման համար։ «Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքի և Starlink արբանյակի միջոցով»,-գրել էր Մասկը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |