ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի աշխատանքային խմբի հերթական նիստը փետրվարի 27-ին է![]() 26 փետրվարի 2021 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի հերթական նիստի օրը՝ այն կկայանա փետրվարի 27-ին Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այս պահի դրությամբ բոլոր կողմերը հաստատել են մասնակցությունը»,-ասել է նա, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ Նշվում է, որ աշխատանքային խմբի հիմնական նպատակն է տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը Հարավային Կովկասում։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը ներկայացնելու են ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |