Նախագահը ներքաղաքական վիճակը քննարկել է ԱԺ խոսնակի հետ![]() 26 փետրվարի 2021 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը: Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնել է քննարկումների շարք: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Նախագահը հանդիպել է նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |