Էրդողան․ ՀՀ-ում ժողովուրդը պետք է փոխի Կառավարությունը, ոչ թե բանակը![]() 26 փետրվարի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, հայտարարել է, որ ՀՀ-ում կառավարություն փոխելով պետք է զբաղվի ժողովուրդը, ոչ թե բանակը։ Նա հավելել է, որ Թուրքիան դեմ է հեղաշրջումներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջումների։ Երբ բանակը միջամտում է քաղաքականությանը, դա անթույլատրելի է։ Եթե հարկ լինի փոխել կառավարությունը, ուրեմն թող դա անի հայ ժողովուրդը, այդ գործը նրան է պետք թողնել։ Հայ ժողովուրդը հոգնել է գործող ղեկավարությունից»,-ասել է Էրդողանը։ Նրանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էին նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ-ում ծավալվող իրադարձությունները գնահատում են որպես «հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն»։ Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |