Մուսինյան. Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը չեն հանդիպել` սուտ է![]() 27 փետրվարի 2021 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն չեն հանդիպել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել առաջին նախագահի հետ: Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»,- ասվում է գրառման մեջ։ Սոցցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում, լուրեր էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են և երկար զրույց ունեցել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |