Բայդենը Սիրիային հարվածելուց հետո զգուշացրել է Իրանին![]() 27 փետրվարի 2021 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհուրդ է տվել Իրանին «զգույշ լինել» Սիրիայի տարածքում գրոհայիններին ԱՄՆ կողմից հասցված հարվածից հետո։ «Դու չեք կորղանա անպատիժ գործել․․․ Զգույշ եղեք»,- հայտարարել է Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդակ նա կցանկանար հղել Թեհրանին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փետրվարի լույս 26-ի գիշերն ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում՝ Իրանի աջակցությունից օգտվող գրոհայինների ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Հայտարարվել էր, որ ավիահարվածները հասցվել են Իրաքում ԱՄՆ զինվորականների և կոալիցիայի վրա հարձակումների և նրանց հասցեին հնչող սպառնալիքներին ի պատասխան։ Գրոհի արդյունքում բազմաթիվ օբյեկտներ են ոչնչացվել սահմանապահ հսկիչ կետում, որից օգտվում են Իրանի աջակցությունը վայելող մի քանի խմբավորումների գրոհայիններ՝ խոսքը «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ աշ Շուհադա» խմբավորումների մասին է։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |