Թևոսյանը և Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ![]() 27 փետրվարի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցույթում հաղթող են ճանաչվել Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը։ ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցել է հանձնաժողովի 5 անդամ՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին, տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը։ Թափուր տեղերին հավակնում էին նաև Վազգեն Ավետյանը և Գագիկ Գինոսյանը: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |