Մեղրիի քաղաքապետ. Աջակցում ենք ԳՇ-ին, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ![]() 27 փետրվարի 2021 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն իր, համայնքի ավագանու և թիմակիցներիս անվերապահ աջակցությունն է հայտնել Գլխավոր շտաբին և շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ «Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, չեմ խուսափում ասել՝ էլիտա, ունեցել և ունի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ներդրում, և ես՝ որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր (առօրյա խոսակցականում ասում ենք՝ քյալլագյոզ), որոշումներում՝ իմպուլսիվ, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ, տեսնել նրա քաղաքական կուրսը, որը տանում է անդունդ»,-գրել է նա՝ սթափության ու ողջախոհության կոչ անելով։ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է «պետականության ու ինքնիշխանության կորսման եզրագծին»։ «Իրավիճակն իրապես ծայրահեղ է, որովհետև մի կողմից պետական ապարատն է պարալիզացված, մյուս կողմից ամենօրյա մարտահրավերներն են մեր դուռը թակում, իսկ մեկ այլ կողմից վարչապետի աթոռին հայտնված և երկիրն այս օրին հասցրած անձն իր ամեն մի խոսքով, ելույթով գրգռում է առանց այդ էլ շիկացած վիճակը»,-գրել է Մեղրիի քաղաքապետը։ Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |