Բեգլարյան․ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել![]() 27 փետրվարի 2021 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե կարգավիճակի հարց այլևս չկա, հայտարարել է, որ Արցախը չի կարող այդ երկրի մաս կազմել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է նաև, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է անվերպահ ճանաչվի։ «Արցախի Հանրապետությունը / Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող Ադրբեջանի մաս լինել, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել իր հողի վրա որպես «Ադրբեջանի քաղաքացի»: Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ճանաչվի»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև գերիների մասին Ալիևի հայտարարությանը, ըստ որի նրանք «ահաբեկիչներ ու դիվերսանտներ են»՝ նշելով, որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, իսկ որոշ հայ գերիներ խոշտանգվել են բանտերոմ։ «Ալիևը ստում է գերիների մասին։ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև պատերազմի ընթացքում գերեվարված քաղաքացիական անձանց (այդ թվում կանանց և տարեցների) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է պատերազմից հետո գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտի չեն մասնակցել։ Իսկ գերիներից մի քանիսը խոշտանգվել են Ադրբեջանի բանտերում»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։Ալիևը հայտարարել էր նաև, որ Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները:, իսկ պահվում են «միայն ահաբեկիչներն ու դիվերսանտները»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |