ԱՄՆ հայ համայնքը ամենակազմակերպված ու կայացած համայնքներից է աշխարհում 6 մարտի 2009 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ-ում ընթացող այցի շրջանակներում մասնակցել է Ամերիկայի հայկական համագումարի համաժողովի աշխատանքներին: Այն նվիրված էր Ազգային քարոզչությանը եւ հիմնական նպակակն էր` նպաստել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապագա ցեղասպանությունների կանխարգելմանը: Համաժողովին մասնակցում էին հայ եւ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչներ, ցեղասպանագետներ, գիտնականներ, բարերարներ եւ այլք:Հետաքրքրական էր, որ համաժողովի տարբեր նիստերին մասնակցած մի շարք կոնգրեսականներ իրենց ելույթներում միաձայն պնդում էին, որ ԱՄՆ նոր վարչակազմը եւ նախագահը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Վաշինգտոնում ստեղծվող հայկական ցեղասպանության թանգարան, ծանոթացան կատարված գործերին, առաջարկվող ճարտարապետական լուծումներին: Ամերիկայի հայկական համագումարում ունեցած իր ելույթում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայկական Սփյուռքն ԱՄՆ-ում ամենակազմակերպված, ինստիտուցիոնալ առումով ամենակայացած գաղթօջախներից է, որը լուրջ ներդրում ունի ԱՄՆի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման եւ զարգացման գործում: Իր խոսքում նախարարը նշեց, որ այդ հարաբերությունները բարեկամական են եւ գնալով առավել են խորանում եւ զարգանում: Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում փորձ է արվում կերտել բաց եւ ազատ հասարակություն, որտեղ կգերակշռի սոցիալական արդարությունը եւ մարդը կհամարվի բարձրագույն արժեք: «Նման պետության կառուցմանը պետք է մասնակցի աշխարհասփյուռ հայ ժողովուրդը: Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ նրա հոգսերն ու խնդիրները ողջ հայությանն են», - ասաց նախարարը: Բարձր գնահատելով քառասուն տարիների ընթացքում «Ամերիկայի հայկական համագումարի» կատարած աշխատանքները` նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության անունից շնորհակալագիր հանձնեց կազմակերպության հիմնադիր-նախագահ Հրայր Հովնանյանին, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությայն մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |