«Իմ քայլում» համաձայն չեն գնալ արտահերթի՝ հետ կանգնելով Գասպարյանի հեռանալու պահանջից 1 մարտի 2021 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկի միայն այն հատվածը, որը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրմանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ավելի վաղ Մարուքյանը նշել է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Երկրորդ հատվածի առումով ասել ենք, որ երբևէ, որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու այդ ուղղությամբ, իսկ առաջին հատվածի առնչությամբ ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ: Կա Սահմանադրություն, և մենք պետք է պատասխանատու լինենք դրա իրականացման համար ու որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Մենք ընդունում ենք Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասել է Մակունցը: Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, թե իրենք պատրաստ են ԼՀԿ-ի հետ հուշագիր ստորագրել առանց նախապայմանների։ «Սա անտրամաբանական ու անընդունելի նախապայման է, ստացվում է, որ ԳՇ պետն ու նրա տեղակալը դառնում են քաղաքական գործոն, ու իրենց նշանակումը կամ ազատումը դառնում են քաղաքական պայմանավորվածության մաս։ Դա անընդունելի է ժողովրդավարության ու սահմանադրության տեսանկյունից», - ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Ռուբինյանի խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, եթե Մարուքյանը հայտարարեր, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալու մասին հուշագիր ստորագրել առանց նախապայմանների։ «Մենք ասել ենք մեր լուծումը՝ նախագահը ստորագրում է Գասպարյանի ազատման որոշումը, կամ Օնիկ Գասպարյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացնում, դրանից հետո մենք սկսում ենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում` արտահերթ ընտրությունների վերաբերյալ»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |