Փաշինյան․ Ժամանակն է՝ հոկտեմբերին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի 1 մարտի 2021 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2021-ի հոկտեմբերին կարող է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինել, որից հետո հնարավոր տարբերակ կդիտարկվի՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը, Հանրապետության հրապարակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ի վերջո խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք ի վերջո պետք է խոստովանենք՝ կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառվաարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Իսկ մինչ դա՝ մեր Սահմանադրության մեջ հոդվածներ կան, որոնց փոփոխումը չի ենթադորւմ Սահմանադրական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկությամբ»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ առաջիկա մեկ ամսում իրենք պետք է «լավարկեն» (օպտիմիզացնեն, խմբ.) Սահմանադրության հոդվածները՝ ԱԺ-ում։
Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք կանցկացվի, որից 3-ը գրեթե նույն ժամին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |