Էրդողանը հանձնարարել է սերիալ նկարահանել ԼՂ-ում պատերազմի ու Խոջալուի մասին![]() 3 մարտի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ Ադրբեջանի հետ համատեղ սերիալ կնկարահանեն Արցախի դեմ պատերազմի, «Կովկասյան իսլամական բանակի և Խոջալուի ջարդի մասին»։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ սերիալներ կնկարահանեն «պատմական իրադարձությունների մասին»,- գրում է Azerbaycan24.com-ը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն, ընդունելով Թուրքիա-Ադրբեջան մշակութային համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին, խոսել էր մշակույթի, հատկապես` ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին, գրում է Ermenihaber-ը։ Նա հիշեցրել էր, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը: Վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական թեմաներով, աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |