Սոցապը ծնելիության խթանմանն ուղղված օրինագիծ է մշակել 3 մարտի 2021 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և բազմազավակ ընտանիքների ավելացմանը նպաստող օրենքի նախագիծ է շրջանառության մեջ է դրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նշվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվեն աջակցության հետևյալ տեսակները՝ • դրամական աջակցություն • առողջության ապահովագրություն • բնակարանային պայմանների բարելավման աջակցություն • բնակարանի/ տան տրամադրում • կրթության վճարի փոխհատուցում • պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում • աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում: Նշվում է, որ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |