Այվազյան․ Գերիների հարցով Պուտինի, Լավրովի, Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են լինում 3 մարտի 2021 - 17:36 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցն իսկապես խնդրահարույց է դառնում այդ երկրի համար, նույն հարցով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են ընթանում, Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ «Գերիների վերադարձի համար բազմաթիվ խողովակներ են օգտագործվում։ Մենք, նախևառաջ, ելնում ենք այն իրավիճակից, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով՝ սկսած նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գերծերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ։ Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ։ Միևնույն ժամանակ, այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ և Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների ու արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ շփումներում»,- մանրամասնել է ԱԳ նախարարը։ Նա նշել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հումանիտար հարցի քաղաքականացումն անընդունելի է, դա հաստատում են նաև միջազգային դերակատարները։ Այվազյանի խոսքով՝ տարբեր երկրներ գերիների հարցով արդեն մեծացնում են ճնշումն ադրբեջանական կողմի վրա։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ գերիներ ունի Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, հայտարարել է, թե իրենք բոլոր գերիներին վերադարձրել են, իր երկրում միայն «ահաբեկիչներ ու դիվերսանտներ են»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ |