SpaceX-ի Starship տիեզերանավի նախատիպը վայրէջքից հետո պայթել է![]() 4 մարտի 2021 - 12:20 AMT PanARMENIAN.Net - SpaceX-ի Starship տիեզերանավի նախատիպը վայրէջքից մի քանի րոպե անց պայթել է։ Դա տեղի է ունեցել «հրթիռային վառելիքի ավելցուկի պատճառով»։ Starship տիեզերանավը, որը գործարկվել է Տեխասի Քամերոն շրջանում գտնվող հարթակից, բարձրացել է մոտ 10 կմ բարձրության վրա, շրջադարձ կատարել, վերհսկվող իջեցում, կրկին անգամ գործարկել է շարժիչն ու հաջող վայրէջք կատարել, գրում է ՌԻԱ Նովոստին։ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Twitter-ում մեկնաբանելով փորձարկումների արդյունքները, նշել է, որ տիեզերանավը «ամբողջական և անվնաս է վայրէջք կատարել» և հույս է հայտնլ, որ մյուս թռիչքները հաջող կլինեն։ SpaceX-ը տրանսպորտային համակարգ է մշակում, բաղկացած բազմակի օգտագործման Super Heavy կրիչ հրթիռից և Starship տիեզերանավից, ինչը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ դուրս բերել ոչ միայն ուղեծիր, այլ նաև հասցնել Լուսին և Մարս։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |