Գորիսի փոխքաղաքապետ. Ադրբեջանցիները խրամատներ են փորում 4 մարտի 2021 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկսել են խրամատներ փորել, մինչդեռ ՀՀ իշխանություններն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։ «Դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։ Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Հայե՜ր, ուշքի եկեք…»,- ասվում է փոխքաղաքապետի գրառման մեջ։ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները ցուցանակ են տեղադարել, որտեղ Ադրբեջանի քարտեզն է՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։ Ճանապարհի որոշ հատվածներում ադբեջանական դրոշներ կան։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո Սյունիքի մարզի որոշ գյուղեր ու ճանապահահատվածներ, որոնք նախկինում Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մաս են եղել, սահմանազատման աշխատանքի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ են անցել, այդ հատվածներում ադրբեջանցի զինվորականներն են վերահսկում ճանապարհը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |