Covid-19-ի 491 նոր դեպք՝ մեկ օրում. Փաստացի բուժվողների թիվն աճում է![]() 4 մարտի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 173,307-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 491-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3208 դեպք կա, այլ պատճառով՝ 820։ Ապաքինվել է ևս 179 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 164,085 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5194-ի։ Նախորդ օրվա համեմատ 305 փաստացի բուժվող է ավելացել։ Մարտի 3-ին 2922 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 742,038 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |