Նախարար․ Հունվար-փետրվարին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, այժմ՝ 16%-ը 4 մարտի 2021 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին անհրաժեշտ է վերադառնալ և խստորեն հետևել դիմակները կրելուն, նաև կորոնավիրուսի համավարակը կանխող այլ միջոցառումներին: Եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, ապա այժմ՝ 16%-ը, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա հորդորել է վերահսկողություն իրականացնող մարմիններին տրանսպորտում, առևտրի կենտրոններում, հյուրատներում և այլուր՝ Մարտի 8-ին ընդառաջ խիստ վերահսկողություն սահմանել։ «Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ Ներկայումս ունենք ծավալված 865 մահճակալ, որոնցից զբաղված է 808-ը։ Մահճակալների թիվը հընթացս կավելացվի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նույնիսկ բոլորին պատշաճ բուժօգնություն ցույց տալու դեպքում հիվանդությունը 20%-ի մոտ ծանր է ընթանում, 5%-ի՝ ծայրահեղ ծանր։ Նախարարը նշել է, որ պատվաստանյութերի ձեռբերումն ընթացքի մեջ է, ռուսական կողմի հետ պայմանագրի կնքումը՝ ևս։ Ավանեսյանի խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, Covax հարթակում բանակցությունները շարունակվում են, կա պրոցեսի ընդհանուր դանդաղում, սակայն իրենք աշխատանքներ են տանում, որ պատվաստանյութի հասանելիությունն ապահովվի։ Ավանեսյանը ևս մեկ անգամ կարևորել է դիմակների կրումը՝ հիշեցնելով, որ ապացուցողական որևէ հետազոտություն չկա, որ վարակվածները կրկին վարակվել չեն կարող։ Ավելի վաղ՝ մարտի 3-ին նախարրաը կրկին հայտնել էր, որ Հայաստանում սկսել է ավելանալ կորոնավիրուսով վարակակիրների թիվը։ Արդեն մոտ մեկ տարի է՝ Հայաստանում կորոնավիորւսի համավարակի պատճառով դիմակների կրումը երկրում պարտադիր է։ Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |