Եռաբլուրում պատերազմում զոհվածների և անհետ կորածների հուշահամալիր կստեղծվի

Եռաբլուրում պատերազմում զոհվածների և անհետ կորածների հուշահամալիր կստեղծվի

PanARMENIAN.Net - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհետ կորածների հուշահամալիր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել։

Հաստատվել է հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի կազմը, որը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Խմբում ընդգրկվել են նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այլ պաշտոնյաներ։

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ՝ ահաբեկիչ-վարձկանների ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ 44 օր տևած պատերազմում հայկական կողմը ՀՀ-ում ու Արցախում զիջումների է գնացել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---