Արցախի թեմի առաջնորդ․ Ամարասում կիրակի օրերին պատարագ կմատուցվի![]() 4 մարտի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ թեմի 3 վանքը՝ Գանձասարը, Ամարասը և Դադիվանքը մշտապես պետք է գործեն։ Նա նշել է, որ Ամարասի վանքում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հետ շփման գծի հարևանությամբ, կիրակի օրերին պատարագ կմատուցվի։ Վրթանես սրբազանը հավելել է, որ Արցախի հայկական վանքերում պետք է աղոթք հնչի՝ կոչ անելով հայ ուխտավորներին ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ապրող, ուխտագնացություն կատարել վանքեր։ Նա նշել է, որ երբեմն ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում հայ ուխտավորների համար, սակայն դրանք հնարավոր է լինում հաղթահարել ռուս խաղաղապահների օգնությամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելել, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 30 հոգանոց խմբի անվտանգությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |