Պեսկով․ Քոչարյանը ՌԴ-ին բարեկամ քաղգործիչ է![]() 4 մարտի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել՝ անհեթեթ համարելով գաղափարը, թե ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու իր գործողությունները վերջինս Մոսկվայի հետ է համաձայնեցնում։ «Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնելու իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել ու խորացնել ՌԴ հետ համագործակցությունը։ Նա մի մարդ է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ ՀՀ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը ՌԴ հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են: Սա է մեզ համար գլխավորը»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսնակը հավելել է, որ այդպիսի քաղաքական գործիչների շարքին է դասում նաև ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով։ Դուք գիտեք, որ իր և ՌԴ նախագաի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում։ Գիտեք՝ ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց պատերազմին Ղարաբաղում։ Ուստի, այդ հարաբերությունները ևս, իրոք, շատ արժեքավոր են»,- ասել է Պեսկովը։ Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ «Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասել է նա։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |