Նախարար․ ԴՆԹ փորձաքննվել է մոտ 2000 զոհված զինծառայողի մարմին 4 մարտի 2021 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մարտի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մոտ 2000 զոհված զինծառայողի մարմի փորձանմուշի նույնականացում է իրականացվել ԴՆԹ հետազոտության միջոցով: Նա հավելել է, որ արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ կան, որոնք սպասում են փորձաքննության, գրում է Aysor.am-ը։ Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Ավանեսյանը պատասխանել է․ «2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել»։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |