Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են 4 մարտի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն», - ասել է Ղուլարյանը: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկսել են խրամատներ փորել, մինչդեռ ՀՀ իշխանություններն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները ցուցանակ են տեղադարել, որտեղ Ադրբեջանի քարտեզն է՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։ Ճանապարհի որոշ հատվածներում ադբեջանական դրոշներ կան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |