Ամերիկյան Բըրբանքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկյան Բըրբանքը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Բըրբանքի քաղաքային խուրհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող հռչակագիրը։ Քաղխորհուրդը միաժամանակ չեղարկել է Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նշվում է, որ Հայ դատի հանձնախումբը 2020-ի աշնանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից սկսել էր աշխատել քաղխորհրդի հետ Արցախի ճանաչման ուղղությամբ, տեղեկացնում է Asbarez-ը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին և բնակիչներին, որոնք սատարում են Արցախի ժողովրդին ինքնորոշման և ազատության համար պայքարում։

ԱՄՆ բազմաթիվ քաղաքներ, ինչպես նաև որոշ նահանգներ, ճանաչել են Արցախի անկախությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---