ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել պլաստիկ տոպրակների օգտագործումը 5 մարտի 2021 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում տոպրակների օգտագործումը՝ արգելքը կլինի փուլային։ Միանգամյա պլաստիկից հրաժարվելու ռազմավարությունը նախատեսվում է հաստատել մինչև մարտի վերջը։ Այդ մասին հայտնել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում, գրել է «Իզվեստիան»։ ՌԴ արդյունաբերական առևտրի նախարարությունում նշել են, որ պլաստիկի օգտագործման ամբողջական արգելքը կարող է հավելյալ ծախսեր առաջացնել արտադրողների համար։ Մասնավորապես, նշվել է, որ թղթե փաթեթավորումը հարմար չէ մսի, ձկան, որոշ մրգերի փաթեթավորման համար։ Նախարարությունն առաջարկել է արգելքի փոխարեն տնտեսական լծակներ կիրառել՝ հարկեր և տուրքեր, մարքեթինգային սահմանափակումներ։ Այդ դիրքորոշմանը կողմ է Ղազախստանը։ Իսկ Բելառուսն ու Ղրղզստանը դեմ են արտահայտվել։ ՀՀ-ում 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում; Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |