Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել![]() 5 մարտի 2021 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել։ Նրան դատարանի դիմաց դիմավորեցին ծափահարություններով։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարություն ու ճշմարտության համար»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։ Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյքին վերաբերվող գործի քննության շրջանակներում։ Այդ որոշումը բողոքարկվել էր։ Արա Սաղաթելյանին մեղադրում են ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |