Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ B+ վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ![]() 6 մարտի 2021 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևանին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ B+ վարկանիշն արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ, տեղեկացնում են քաղաքապետարանից։ Վարկանիշերն արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն bb- հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային aaa բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով (B+ / «Կայուն» կանխատեսմամբ): Երևանի եկամուտների կայունության վրա, ըստ գործակալության կարծիքի՝ բացասաբար է ազդում կորոնավիրուսի համավարակի հետ կապված բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը: Ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Նշվում է, որ Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ, ինչի արդյունքում դրանց դինամիկան գրեթե համընկնում է եկամուտների դինամիկայի հետ: Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են: Բյուջեի՝ ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին բաժին է հասել 2019թ. բոլոր ծախսերի 42 տոկոսը: Հանրակրթությանը ծախսերի մասով հաջորդոմ է կոմունալ սեկտորը, որը իր վրա է վերցնում 22 տոկոսը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |