Հռոմի պապն այցելել է Մոսուլի ավերված հայկական եկեղեցի![]() 9 մարտի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իրաք ուղևորության ժամանակ Մոսուլում այցելել է տեղի ավերված հայկական եկեղեցի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է կաթոլիկ Crux առցանց թերթի բյուրոյի ղեկավար Ինես Սան Մարտինը։ «Մոսուլից հեռանալուց առաջ Հռոմի պապն այցելել է ավերված սիրիական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,-ասվում է նրա գրառման մեջ։ Հռոմի պապը Մոսուլի Տաճարների հրապարակում աղոթել է «Իսլամական պետության» ջիհադականների հետ պատերազմում զոհվածների համար։ Նա նշել է, որ քիստոնյաների զանգվածային արտագաղթն Իրաքից անչափելի վնաս է հասցրել ոչ միայն այդ համայնքներին, այլ ամբողջ հանրությանը, գրում է BBC-ին։ Ֆրանցիսկոս Առաջինի այցն Իրաք պատմական է համարվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի առաջին այցն էր այդ երկիր։ Ուղևորության գլխավոր նպատակն էր Իրաքում քրիստոնյաների անվտանգ բնակության հարցը։ Այցը տեղի է ունեցել մարտի 5-8-ը; 2014թ․ ԻՊ զինյալները հարձակվեցին Մոսուլի Սբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա:Հունիսի 10-ին 65 հայ ընտանիքներ քահանայի հետ միասին ստիպված եղան հեռանալ քաղաքից, գրոհայինները իրենց հսկողության տակ առան Իրաքի երկրորդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |