Արցախում պատերազմից հետո 2200-ից ավելի տնտեսվարող է գործունեությունը վերսկսել![]() 9 մարտի 2021 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է 2220-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ, հայտնել են Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ այդ թվում ներառված չեն պատերազմի ընթացքում գործունեությունը չդադարեցրածները։ Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը՝ միջին և խոշոր սուբյեկտներ են, իսկ 2289-ը՝ արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնեսներ: «Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝ 13, Մարտակերտում՝ 15, Մարտունիում՝ 9: Ստեփանակերտում նոր տնտեսվարողներ են գրանցվել նաև Հադրութից ու Շուշիից»,-հայտնել են ԱՀ ՊԵԿ-ից։ Կառույցից նշել են նաև, որ Հադրութից գրանցվել է 3 կազմակերպություն, որից 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |