IRI․ ՀՀ-ում ՄԻՊ-ն ավելի բարձր վարկանիշ ունի, քան վարչապետի աշխատակազմը![]() 11 մարտի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակն ավելի բարձր վարկանիշ ունի, քան վարչապետի աշխատակազմը: Այս մասին են փաստում 2021-ի փետրվարին Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (International Republican Institute) անցկացրած հարցման արդյունքները։ Հարցվածների 30%-ը շատ բարենպաստ է գնահատել ՄԻՊ-ի աշխատանքը, 29%-ը նույն կերպ գնահատել է վարչապետի աշխատակազմի աշխատանքը, բանակն այս ցանկում բացարձակ առաջատար է՝ 50%։ ՄԻՊ գրասենյակին հավասար՝ «շատ բարենպաստ» են գնահատել նաև Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը. ՀԱԵ-ին վստահում է հարցվածներ 30%-ը։ Ոստիկանության գործունեությունը շատ վստահելի է համարել հարցվածների 26%-ը, նախագահի աշխատակազմինը՝ 7%-ը։ Միևնույն ժամանակ, հարցվածների 16%-ը չի վստահում ՄԻՊ-ին, 28%-ը՝ վարչապետի աշխատակազմին, 29%-ը Հայ առաքելական եկեղեցուն, 40%-ը՝ նախագահի աշխատակազմին։ Անվստահության ամենամեծ բաժինն ընկնում է Ազգային ժողովին ու քաղաքական կուսակցություններին․ ԱԺ-ին չի վստահում հարցվածների 42%-ը, կուսակցություններին՝ 51%-ը։ Քաղաքացիների 33%-ն ասել է, որ հաջորդ կիրակի ընտրությունների դեպքում իրենք կընտրեին «Իմ քայլը» դաշինքին, 3%-ը, որ կընտրի «Բարգավաճ Հայաստանին», 2%-ը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Հարցվածների 42%-ը հայտնել է, որ ոչ ոքի օգտին չի ուզում քվեարկել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |