International Alert-ը կազմակերպում է հայ-ադրբեջանական III-րդ հասարակական խաղաղապահ համաժողովը 7 մարտի 2009 - 11:59 AMT PanARMENIAN.Net - International Alert միջազգային կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով նախաձեռնել է հայ-ադրբեջանական III-րդ հասարակական խաղաղապահ համաժողովի անցկացումը: Համաժողովը տեղի կունենա Վիեննայում մարտի 24-27-ը: Համաժողովի թեման է «Անվտանգություն. Մարտահրավերներն ու հնարավորությունները եւ վստահության հաստատման մեխանիզմները»: Համաժողովի նպատակն է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ տարածք ստեղծել փորձագետների ու քաղաքացիական հանրության ներկայացուցիչների միջեւ երկխոսության համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել International Alert-ի ներկայացուցիչ Դեսիսլավա Ռուսանովան, այդ հանդիպումը համապատասխանում է տարածաշրջանում աճող անհանգստությանը եւ նպատակ ունի ընդհանուր երկու հասարակությունների միջեւ վստահության հաստատման մեխանիզմների ու միջոցների վերաբերյալ ընդհանուր հանձնարարականներ մշակել: 4 օրվա ընթացքում պատվիրակությունները կաշխատեն աշխատանքային խմբերում եւ բաց բանավեճերում` մշակելու համար ընդհանուր գաղափարներ այն ուղղությունների ու միջոցառումների շուրջ, որոնք կարող են բարելավել հասարակությունների փոխադարձ վստահությունը Լեռնայի Ղարաբաղի հակամարտության հարցում: Մշակված գաղափարներն ու առաջարկները կհրապարակվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |