Քաղաքականության դռները կանանց համար փակել են ոչ թե տղամարդիկ, այլ հայկական մտածելակերպը 7 մարտի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Կին քաղաքական գործիչը Հայաստանում, հավանաբար, դեռ տեւական ժամանակ պակաս ընդունելի հասկացություն կլինի` հասարակական ոլորտում կնոջ դերի համեմատ: «Ոչ մի անհամատեղելիություն կնոջ եւ քաղաքականության միջեւ չկա: Եթե համեմատենք քաղաքական ու հասարակական ոլորտները, ապա կտեսնենք որ կանայք առավել ակտիվ են հասարակական կազմակերպություններում, քան քաղաքական կուսակցություններում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում առաջին կին` քաղաքագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ, հասարակական գործիչ Հասմիկ Շափաղաթյանը: Հասմիկ Շափաղաթյանի կարծիքով, կանայք շատ լավ ղեկավարներ են, սակայն քաղաքական աշխարհի դռները փակ են նրանց համար: Նրա կարծիքով, քաղաքականության դռները կանանց համար փակել են ոչ թե տղամարդիկ, այլ հայկական մտածելակերպը: Բազում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել եւ կան ակնհայտ օրինակներ, որ ընտրությունների ժամանակ կանայք իրենք իսկ կանանց չեն ընտրում: Նրա խոսքերով, հայ կանայք նահապետական պատկերացումներով են առաջնորդվում: «Կնոջ համար կարեւորագույն եւ հիմնական հենարանը ընտանիքը պետք է լինի: եթե ընտանիքը աջակցում է նրան եւ թույլ է տալիս կնոջը զբաղվել իր նախընտրած գործով, նա կարող է հաղթահարել ամենադժվար խոչընդոտները»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |