Զախարովա․ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում![]() 12 մարտի 2021 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի մարտի 15-18-ն անցկացվելիք զորավարժություններին, հայտարարել է, որ դրանք անվտանգային ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սովորաբար զորավարժություններ անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, շահագրգիռ կողմերը նախապես իրազեկվում են։ Մեր ունեցած տվյալներով, այդ զորավարժությունները պլանավորված բնույթ են կրում, միտված են զորքերի մարտական պատրաստականության կատարելագործմանը և ռիսկեր չեն առաջացնում տարածաշրջանում կայնության և անվտանգության տեսակետից»,- ասել է նա։ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։ Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 100 տանկ և այլ զարահատեխնիկա, մոտ 200 զենիթահրթիռային համակարգ, մինչև 30 միավոր ավիացիա, տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։ Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |