Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկվել է իրավիճակն Արցախում։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրացման գործնական ասպեկտները»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ընթերցել նաև․ Զախարովա․ Երևանն ու Բաքուն դրական են տրամադրված ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---